About us

Մեր Մասին

Ջոս համալիրում յուրաքանչյուր երեկոն առանձնահատուկ է՝ իր երաժշտական շոուներով: Այստեղ են հանդես գալիս Հայաստանի, ինչպես նաև Ջոս համալիրի կողմից արտերկրից հատուկ հրավիրված լավագույն երգիչ, երգչուհիները, պարուհիները և դիջեյները: Այստեղ հնարավոր է գտնել ցանկացած ոճի և ճաշակի երաժշտություն: Ջոս համալիրը հարմար է ճաշելու, գործնական հանդիպումներ իրականացնելու, միջոցառումներ կազմակերպելու կամ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար: Ջոս համալիրում կարելի է հանդիպել քաղաքական գործիչների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, հայտնի գործարարների: Այստեղ հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, թեմատիկ երեկույթներ, ծննդյան տոներ և նույնիսկ ամուսնության արարողություններ:

Վստահորեն կարող ենք նշել, որ Ջոս համալիրը այն եզակի կառույցներից է, որտեղ գործում է խստացված անվտանգության համակարգ, որն ապահովում է հաճախորդների անվտանգությունը: Եվ սա միակ առավելությունը չէ. Ջոս համալիրին է պատկանում Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ամենամեծ ավտոկայանատեղին՝ 2000 ք/մ:

2014 թ. «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի շրջանակներում Ջոս համալիրը ճանաչվեց «Սպասարկման ոլորտի առաջատար»:

2016 թ. Երևանի քաղաքապետարանի կողմից՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Ջոս համալիրին տրամադրվեց «Շնորհակալագիր» Երևան քաղաքի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության և համագործակցության համար:

Գտեք մեզ