Ակումբ

Jose Ակումբ

Անկեղծության համար պետք է նշել, որ JOSE համալիրի ամենահայտնի ու սիրված սրահը Ակումբն է: Ու դա պատահական չէ, քանզի հայկական Շոու Բիզնեսում դժվար է գտնել մի կատարողի, ով գոնե մեկ անգամ չի երգել JOSE-ի բեմում: Ներկայումս էլ այստեղ ամենօրյա ռեժիմով աշխատում են հասարակությանն ամենահայտնի պարային խմբեր ու այնպիսի սիրված աստղեր, ինչպիսիք են Էլլա Տարունցը, Լիլիթ Կարապետյանը, Սամվել Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Մերի Մակարյանը և շատ ուրիշներ:

Ակումբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ամեն երեկո հանդիսատեսը ներկա է չորս-ժամանոց կենդանի համերգային ծրագրի, որտեղ ելույթ են ունենում վերոհիշյալ երգիչներն ու երգչուհիները: Ահա թե ինչու նրանք, ովքեր ունեն հյուր արտերկրից, առնվազն մեկ անգամ հրավիրում են նրանց JOSE, որպես այլընտրանք չունեցող դիտարժան վայր: Բոլորը գիտեն, որ JOSE-ում հավաքվում է հասարակության սերուցքը, մարդիկ, ովքեր սովոր են ունենալ ամեն ինչի լավագույնը, ովքեր սովոր են միայն բարձրակարգ սպասարկման ու յուրահատուկ սննդատեսակների: Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա ամեն բան այստեղ մտածված ու իրագործված է առավելագույն մակարդակում: Այս ամենի արդյունքում է, որ ցանկացած նշանակալի իրադարձություն, կլինի դա առօրյա կենցաղային մակարդակում, թե մշակութային որևէ միջոցառում, պլանավորվում և կայանում է Հայաստանի լավագույն ժամանցի համալիրում՝ JOSE-ում:

Գտեք մեզ