Ռեստորան JOSE

Jose Ռեստորան

JOSE Ռեստորանն առանց վարանալու կարելի է դասել Հայաստանում գործող ռեստորանների լավագույն եռյակում, իսկ www.bestinfo.am ժամանցային կայքի 2014թ գարնանային հարցման արդյունքներով նույնիսկ ճանաչվեց առաջինը՝ թե երևանցիների շրջանում հայտնի ու սիրված լինելու առումով, թե ամսվա կտրվածքով կազմակերպած միջոցառումների քանակով: Կարևորագույն առավելություններից է ամենօրյա ռեժիմով աշխատող երաժշտախումբը՝ համալրված 8 հոգանոց պրոֆեսիոնալ երաժիշտների ու կատարողների կազմով: Այստեղ կազմակերպվում են թե հարսանեկան, կորպորատիվ ու ընտանեկան արարողություններ, թե ամենօրյա միջոցառումներ ու ընկերական երեկույթներ:

JOSE Ռեստորանում հնարավոր է կազմակերպել մինչև 250 հոգանոց միջոցառումներ, ու նաև դա է պատճառը, որ հենց մեզ մոտ են անցկացվել այնպիսի շքեղ հանդիսությունների գալա-ընթրիքները, ինչպիսիք են «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, «Հեյնիկեն» ու «Ֆինլանդիա» բրենդների շնորհանդեսները, «Տարվա Մարդ» մրցանակաբաշխությունը և այլն: Սրահի կարևորագույն առավելություններից է նաև առաջատար լուսաձայնային տեխնիկան, որով համալրված է ամբողջ համալիրն առհասարակ: Հագեցած լինելով Function One ապրանքանիշի լավագույն սարքավորումներով, ռեստորանում ապահովված է անթերի հնչողություն ու կատարյալ լուսավորություն, և այս իրողությունը բազմիցս է արժանացել մեր հաճախորդների ուշադրությանն ու գոհունակությանը՝ շեշտադրվելով որպես էական առավելություն մեր մրցակից ժամանցի վայրերի նկատմամբ:

Գտեք մեզ